ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին
25.04.2014 | 19:01

ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին: Նա հիշեցրել է իր ղեկավարած կուսակցության` քաղաքական կոալիցիայի մաս չկազմելու որոշման մասին և նշել, որ հիմք ընդունելով ՕԵԿ քաղխորհրդի որոշումը հայտարարում է իր հրաժարականի մասին: Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Անվտանգության խորհրդի աշխատակիցներին` համատեղ վեց տարվա աշխատանքի համար: «Վեց տարիներին կարճաժամկետ լուծումներից կարողացանք անցնել երկարաժամկետ լուծումների»,- ԱԽ-ում իր աշխատանքը գնահատել է Արթուր Բաղդասարյանը:

Դիտվել է՝ 2421

Մեկնաբանություններ